Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա
Armenian Association of Mammalogists NGO

Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Ուսումնասիրում, պահպանում և ներկայացնում ենք Հայաստանի կաթնասուններին՝ ոզնուց ու չղջիկից մինչև ընձառյուծ և հայկական մուֆլոն։

Հայաստանի կաթնասունները Մեր մասին
Հայկական մուֆլոն · լուսանկարը՝ Alexander Malkhasyan, Wikimedia Commons, CC BY-SA 4.0
102վայրի կաթնասունների տեսակ մեր որոշիչներում
7կարգ
30տեսակ չղջիկ՝ ամենաբազմազան խմբերից մեկը
2015թվականից՝ 52 անդամ, 10+ ծրագիր

Ինչով ենք զբաղվում

  • Դաշտային հետազոտություններ՝ կրծողների, միջատակերների, չղջիկների և խոշոր կաթնասունների տարածման և էկոլոգիայի ուսումնասիրություն։
  • Որոշիչներ և գրքեր՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի կաթնասունների հատորներ ուսանողների և մասնագետների համար։
  • Պահպանություն՝ հազվագյուտ և Կարմիր գրքում գրանցված տեսակների ու դրանց ապրելավայրերի պահպանության աջակցություն։
  • Կրթություն և հանրային իրազեկում՝ դասընթացներ, դաշտային պրակտիկաներ, գիտաժողովներ։
Մեր ծրագրերը
ՀԿ լոգո

Հայաստանի չղջիկները՝ armbat.org

Մեր ասոցիացիայի կայքը նվիրված է Հայաստանի 30 տեսակ չղջիկներին. նկարագրություններ, լուսանկարներ, պահպանություն, ինչպես նաև 2026 թ. Երևանում անցկացված Արևելյան Եվրոպայի չղջիկների հետազոտությունների 2-րդ գիտաժողովի (EEBRC) արխիվը։

Այցելել armbat.org
Մեծ պայտաքիթ