Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Անդամակցություն

Ինչպես դառնալ «Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամ. դիմեք առցանց։

Ով կարող է անդամ դառնալ

«Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, ով կիսում է կազմակերպության նպատակները՝ կենսաբաններ, էկոլոգներ, ուսանողներ և ասպիրանտներ, ուսուցիչներ, բնապահպաններ, կամավորներ և բնության սիրահարներ։ Անդամակցությունը կարգավորվում է ՀԿ-ի կանոնադրությամբ։

Ինչպես դիմել

  1. Լրացրեք առցանց հայտը այս էջում։
  2. Մենք կկապվենք ձեզ հետ էլ. փոստով կամ հեռախոսով՝ ծանոթանալու և անդամակցության պայմանները ներկայացնելու համար։
  3. Անդամակցության մասին որոշումը կայացվում է կանոնադրությամբ սահմանված կարգով, որից հետո դուք կդառնաք ասոցիացիայի անդամ։

Ինչ է տալիս անդամակցությունը

  • մասնակցություն դաշտային հետազոտություններին և արշավներին,
  • դասընթացներ, սեմինարներ, դաշտային պրակտիկաներ,
  • մասնակցություն ծրագրերին, գիտաժողովներին և հրապարակումներին,
  • կամավորական գործունեություն և Չղջիկների միջազգային գիշերի նման հանրային միջոցառումներ,
  • ծանոթություն Հայաստանի և արտասահմանի մասնագետների հետ։

Հարցերի դեպքում գրեք info@aamngo.org կամ զանգահարեք +374 93 93 83 16։

Անդամակցության հայտ