Անվտանգություն. Կրծողները կարող են կրել տուլարեմիա, լեպտոսպիրոզ, հանտավիրուսներ, իսկ Հայաստանի բնական օջախներում՝ նաև ժանտախտ։ Սատկած կրծողներին մի՛ դիպչեք, աղտոտված տարածքները մաքրեք խոնավ եղանակով՝ ձեռնոցներով և դիմակով։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում
Նկարագրություն
Մարմնի երկարությունը մինչև 150 մմ է, պոչինը՝ մինչև 240 մմ։
Ապրելավայր
Բնակվում են կիսաանապատներում, քսերոֆիտ բուսականությամբ նախալեռներում և լեռնային տափաստաններում։
Ակտիվություն և սնունդ
Սնվում են հիմնականում սերմերով, ինչպես նաև բույսերի վեգետատիվ հատվածներով։ Վարում են գիշերային կենսակերպ։ Ի տարբերություն այլ տեսակների, բնի մուտքն ունի ո՛չ թե օվալաձև տեսք, այլ նման է ճեղքի։ Լեռնային գոտիներում ունեն ձմեռային քնի շրջան։
Բազմացում
Բազմանում են մայիսից մինչև հոկտեմբեր՝ 1-2 անգամ։ Ձագերի քանակը լինում է 2-8։
Տարածումը Հայաստանում
ՀՀ-ում հանդիպում են ամբողջ տարածքի համապատասխան լանդշաֆտներում։
Պահպանության կարգավիճակ
ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։