Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Դեղնափոր անտառամուկ

Apodemus witherbyi

Անվտանգություն. Կրծողները կարող են կրել տուլարեմիա, լեպտոսպիրոզ, հանտավիրուսներ, իսկ Հայաստանի բնական օջախներում՝ նաև ժանտախտ։ Սատկած կրծողներին մի՛ դիպչեք, աղտոտված տարածքները մաքրեք խոնավ եղանակով՝ ձեռնոցներով և դիմակով։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Մանր կրծողներ են։ Մարմնի երկարությունը հասնում է մինչև 102 մմ-ի։ Պոչը միշտ երկար է մարմնից և կարող է հասնել 118 մմ-ի։ Աչքերը մեծ են, ակնաճեղքերը՝ 4.5-4.8 մմ։ Մեջքի կողմից ունի շեկ - ավազագույն գունավորում, փորը սպիտակավուն է։ Պոչը հստակ երկգույն է։ Կրծքի բիծը ունի երկայնակի “քսուկի” տեսք, որն երբեմն կարող է շարունակվել ամբողջ փորի երկայնքով։

Ապրելավայր

Բնակվում են լեռնային տափաստաններում և չոր, մանրատերև անտառներում։ Վարքի և էկոլոգիայի մասին տվյալները սուղ են։

Տարածումը Հայաստանում

ՀՀ-ում հնարավոր բնակավայրերն են Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը։

Պահպանության կարգավիճակ

ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։