Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա
Հայաստանի կաթնասունները › Ձեռքաթևավորներ (չղջիկներ)

Եվրոպական լայնականջ

Barbastella barbastellus

Անվտանգություն. Չղջիկներին մերկ ձեռքով մի՛ վերցրեք. նրանք կարող են կրել կատաղության հետ ազգակից վիրուսներ։ Կծելու կամ քերծելու դեպքում վերքը լվացեք 15 րոպե և նույն օրը դիմեք բժշկի։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Մարմնի երկարությունը 45–50 մմ, պոչը՝ 41–44 մմ, ականջը՝ 14–17 մմ, տրագուսը՝ 9–9,5 մմ, FA 36–41 մմ։ Գանգի կոնդիլոբազալ երկարությունը 13–13,6 մմ, վերին ատամնաշարը՝ 4,6–4,8 մմ։ Մորթին շատ մուգ է, մետաքսափայլ, մազերի ծայրերը բաց դեղնասպիտակավուն կամ մոխրասպիտակավուն են (Кузякин, 1950, էջ 309)։ Կալկարի էպիբլեման կիլիայով բաժանված է (Dietz, von Helversen, 2004, էջ 23)։ Այտային լայնությունը 7,2–7,6 մմ (Кузякин, 1950, էջ 309)։

Ապրելավայր

Մութ քարանձավներում, լքված հանքահորերում և նկուղներում նստում են պատերի հորիզոնական եզրերին կամ կախվում թեք պատերից (Кузякин, 1950, էջ 310)։

Բազմացում

Ըստ Myhrvold et al. (2015) տվյալների՝ ձագերի միջին թիվը մեկ ծննդաբերությունում՝ 2, տարեկան ծնունդների թիվը՝ 1, կյանքի առավելագույն հայտնի տևողությունը՝ 23 տարի։

Ընդհանուր արեալ

Արեալը (ըստ MDD v2.5) ընդգրկում է Եվրոպան, Մարոկկոն, Կանարյան կղզիները, Թուրքիան, Կովկասը և Իրանը։

Տարածումը Հայաստանում

Ներառված է EUROBATS-ի և MDD v2.5-ի Հայաստանի ցանկերում։ GBIF-ում կա մեկ գրառում (Տավուշ, iNaturalist, 2026)։ Գրառումը հիմնված է լուսանկարների վրա, որոշումը հաստատել են երեք որոշողներ (iNaturalist, դիտարկում 382522884)։ Նմուշներ և հրապարակումներ չեն գտնվել. քանի որ եվրոպական և ասիական լայնականջներն արտաքինով նման են, գրառումը պահանջում է հաստատում։։

Պահպանության կարգավիճակ

ՀՀ Կարմիր գրքում (2010) գրանցված չէ։ IUCN՝ NT (ըստ MDD v2.5)։

Ամբողջական նկարագրությունը armbat.org-ում ↗

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։