Նկարագրություն
Կարգաբանություն. Գայլի ընտելացված ձևն է։ Նրա հետ տալիս է բեղուն հիբրիդներ․ քաղաքների շրջակայքում երբեմն ձևավորվում են կայուն հիբրիդային պոպուլյացիաներ։ Հասուն առանձնյակների միջին զանգվածը՝ մոտ 29,2 կգ (Canis lupus s. l.-ի տվյալներ) (Myhrvold et al., 2015)։ Տարբերակիչ հատկանիշներ. Խոշոր վայրացած առանձնյակները գայլից տարբերվում են ավելի երկար, կորացած պոչով, պակաս «խիտ» թաթով, թիկունքի մազերի մեկ մուգ «գոտիով» (գայլի մոտ՝ երկու), գանգի ավելի կարճ ռոստրումով և արտահայտված ճակատային ծռվածքով։ Շնագայլից տարբերվում են նույն գանգային հատկանիշներով։
Բազմացում
Միջին տվյալներով՝ ձագերի միջին թիվը մեկ ծնում՝ 5,0, ծնունդների միջին թիվը տարեկան՝ 0,8, հղիությունը՝ մոտ 62 օր, կաթով կերակրումը՝ մոտ 47 օր, էգերի սեռահասունացումը՝ մոտ 22 ամսականում, առավելագույն հայտնի կյանքի տևողությունը՝ 30 տարի (Canis lupus s. l.-ի տվյալներ) (Myhrvold et al., 2015)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։