Հավանական հանդիպող տեսակ. Հայաստանում այս տեսակի փաստացի գրանցում չկա։ Այն ներառված է որոշիչում, քանի որ հայտնի է հարևան տարածքներից և կարող է հանդիպել Հայաստանի հյուսիսային սահմանամերձ շրջաններում։
Անվտանգություն. Կրծողները կարող են կրել տուլարեմիա, լեպտոսպիրոզ, հանտավիրուսներ, իսկ Հայաստանի բնական օջախներում՝ նաև ժանտախտ։ Սատկած կրծողներին մի՛ դիպչեք, աղտոտված տարածքները մաքրեք խոնավ եղանակով՝ ձեռնոցներով և դիմակով։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում
Տարածումը Հայաստանում
ՀՀ-ում այս տեսակի համար ևս հանդիպման հնարավոր տարածքներ կարող են լինել հյուսիսային սահմանամերձ շրջանները։
Պահպանության կարգավիճակ
ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։