Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Մոխրագույն համստերիկ

Cricetulus migratorius

Անվտանգություն. Կրծողները կարող են կրել տուլարեմիա, լեպտոսպիրոզ, հանտավիրուսներ, իսկ Հայաստանի բնական օջախներում՝ նաև ժանտախտ։ Սատկած կրծողներին մի՛ դիպչեք, աղտոտված տարածքները մաքրեք խոնավ եղանակով՝ ձեռնոցներով և դիմակով։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Ինքնուրույն փորած բներն ունեն պարզ կառուցվածք՝ 1 բնային խցիկ՝ 2-3 մուտքերով։

Ապրելավայր

Մարմնի երկարությունը հասնում է մինչև 123 մմ-ի, պոչինը՝ 37 մմ։ Մեջքի գունավորումը միատոն է, հիմնականում մոխրագույն երանգներով։ Փորը սպիտակ է։ Քիստերի ծայրերի մուգ գունավորումը կարող է առաջացնել մգացում ողնասյան երկայնքով։ Հետին թաթերը, մինչև կոշտուկներ, մազածածկ են։ Գանգի դիմային բաժինը լայն է և կարճ։ Բնակվում են գրեթե բոլոր գոտիներում, բացառությամբ անտառային գոտու, հիմնականում նախընտրելով լեռնային տափաստանները։ Հաճախ բնադրում են մարդաշեն կառույցներում՝ այնտեղից դուրս մղելով տնային մկներին։

Ակտիվություն և սնունդ

Վարում են միայնակ կենսակերպ։ Ձմեռային քնի շրջանը բացակայում է։

Բազմացում

Սնվում են հիմնականում մշակովի և վայրի բույսերի սերմերով։ Ձմռան համար կուտակում են մինչև 800 գր սննդի պաշար։ Բազմանում են ամբողջ տարվա ընթացքում առնվազն 2 անգամ։ Հղի էգերի քանակն առավելագույնի է հասնում աշնանը։ Հղիությունը տևում է 16-21 օր։ Ծնվում են 2-11 ձագեր։

Տարածումը Հայաստանում

Հայաստանում հանդիպում են գրեթե ամենուր, բացառությամբ անտառների (Լոռվա և Տավուշի մարզեր) և լեռների բարձրադիր գոտիների։ Տարածված են 600-2300 մ բարձրություններում։

Պահպանության կարգավիճակ

ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։