Նկարագրություն
Dryomys robustus Miller, 1910; Eliomys angelus Thomas, 1906; Myoxus dryas Schreber, 1782; Myoxus intermedius Nehring, 1902; Myoxus pictus Blanford, 1875 և Myoxus wingei Nehring, 1902։ Մարմնի երկարությունը 90-110 մմ է, պոչինը՝ 60-113 մմ, թաթի երկարությունը՝ 19-22 մմ։
Ակտիվություն և սնունդ
Սնվում են մրգերով, հատապտուղներով, ընկուզեղենով, երիտասարդ ճյուղերի կեղևով և բողբոջներով։ Հազվադեպ օգտագործում են նաև կենդանական սնունդ։
Բազմացում
Վարում են ծառաբնակ, մթնշաղագիշերային կենսակերպ։ Ունեն ձմեռային քնի շրջան, որի տևողությունը կախված է տարածքի բնակլիմայական պայմաններից։ Բնակվում են միայնակ՝ չկազմելով ընտանիքներ կամ այլ համակեցություններ։ Բացառություն են կազմում ձագերով էգերը՝ մինչև ձագերի ինքնուրույն կյանքի անցնելը։ Որպես բուն հիմնականում օգտագործում են ծառերի փչակները կամ կառուցում են գնդաձև բներ՝ օգտագործելով ծառերի բարակ ճյուղեր։ Բազմանում են տարին մեկ անգամ՝ ձմեռային քնից դուրս գալուց անմիջապես հետո։ Հղիությունը տևում է 27-28 օր։ Ծնվում են 2-9, սովորաբար՝ 4-5 ձագեր։ Ինքնուրույն սկսում են սնվել 20 օրականում, 45 օրականում երիտասարդները լքում են բունը։ Սեռահասուն են դառնում կյանքի երկրորդ տարում։
Տարածումը Հայաստանում
Ունեն ցեղին բնորոշ գունավորում, բացառությամբ այտերի և կոկորդի, որոնք ՀՀ-ում տարածված առանձնյակների մոտ ունեն դեղնա-նարնջագույն գունավորում։ Հետին և առջևի թաթերին ունեն 6-ական թմբիկներ։ Թմբիկները, ի տարբերություն քնամոլների մյուս տեսակների, ունեն ավելի սփռված դասավորություն։ Պոչն ունի խիտ մազածածկ։ Պոչի կողքային մազերն երկար են, որի պատճառով տպավորություն է ստեղծվում, թե պոչը վերևից տափակած է։ Պոչի մաշկն ունի լավ զարգացած “մաշկազերծման” հատկություն։ Հետագայում պոչի մաշկազերծ հատվածը չորանում է և պոկվում։ Այս երևույթն ունի պաշտպանական նշանակություն։ ՀՀ-ում հանդիպում են Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Երևանի շրջակայքի այգիներում։ Տարածված է 600-1930 մ բարձրության վրա։
Պահպանության կարգավիճակ
ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։