Նկարագրություն
ինչը մեծացնում է շփման մակերեսը փորելու ժամանակ։ Փորում են բարդ բներ, որոնք կարող են հասնել մինչև 4 մ խորության։ Հողի մակերևույթին գոյացնում են թմբեր, որոնց մուտքերը փակված են հողային խցաններով։
Ապրելավայր
Բնակվում են լեռնային մարգագետիններում, լեռնային տափաստաններում՝ 700-2500 մ բարձրություններում։
Ակտիվություն և սնունդ
Մարմնի երկարությունը հասնում է մինչև 145 մմ-ի, պոչինը՝ մինչև 18 մմ-ի, թաթինը՝ մինչև 25 մմ։ Քաշը հասնում է մինչև 74 գ։ Մեջքի գունավորումը մուգ ավազագույն է։ Գետնափոր կենսակերպի անցնելու հետ կապված ձեռք են բերել մի շարք ձևաբանական փոփոխություններ։ Մասնավորապես, սպիտակ, նուրբ կտրիչները դուրս են ցցված բերանի խոռոչից, շրթունքը դասավորված է կտրիչների տակ, որպեսզի փորելու ժամանակ հողը չլցվի բերանի խոռոչ։ Մարմինը իլիկաձև է։ Պոչը և թաթերը կարճ են, առջևի ճանկերը՝ երկարացած։ Աչքերը շատ փոքր են, ականջախեցիները՝ թերզարգացած, և հանդես են գալիս միայն մաշկային ծալքերի տեսքով։ Հետին թաթի կոշտուկները խոշոր են և լավ արտահայտված։ Պրոքսիմալ կոշտուկները մոտեցած են մատնային կոշտուկներին, իսկ արտաքին պրոքսիմալ կոշտուկն երբեմն կարող է ձուլվել հարևան մատնային կոշտուկի հետ։ Հետին թաթերի և մատների եզրերի մազերն երկարացած են և գոյացնում են ծոպերիզ, Սնվում են հիմնականում բույսերի ստորգետնյա հատվածներով։
Բազմացում
Բազմանում են գարնանը՝ ունենալով 3-4 ձագեր։ Ձագերն ինքնուրույն են դառնում գարնան վերջում։
Տարածումը Հայաստանում
ՀՀ-ում տարածված են Կոտայքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում։
Պահպանության կարգավիճակ
ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։