Նկարագրություն
Կարգաբանություն. Վայրի աֆրիկյան էշի (Equus africanus Heuglin & Fitzinger, 1866) ընտելացված ձևն է։ Հասուն առանձնյակների միջին զանգվածը՝ մոտ 171,2 կգ (Myhrvold et al., 2015)։
Բազմացում
Ընտանի էշերի բազմացման շրջանն առավել հաճախ գարնանն ու ամռան սկզբին է, բայց հստակ ժամկետներ չունի։ Առավել հաճախ ծնվում է մեկ, հազվադեպ՝ երկու ձագ։ Նորմալ է համարվում 11–14 ամիս տևող հղիությունը։ Ձագը կաթով սնվում է մինչև 6–9 ամիս, խոտը սկսում է փորձել ծնվելուց արդեն երկու շաբաթ անց։ Լրիվ աճի է հասնում երկու տարեկանում։ Երկու տարեկանից էշերին աստիճանաբար վարժեցնում են աշխատանքի, արդեն երեք տարեկանում կարող են կանոնավոր կատարել ոչ շատ ծանր աշխատանք։ Աշխատող էշերի կյանքի տևողությունը 12–15 տարի է։ Միջին տվյալներով՝ ձագերի միջին թիվը մեկ ծնում՝ 1,0, հղիությունը՝ մոտ 362 օր, կաթով կերակրումը՝ մոտ 152 օր, էգերի սեռահասունացումը՝ մոտ 23 ամսականում, առավելագույն հայտնի կյանքի տևողությունը՝ 50 տարի (Myhrvold et al., 2015)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։