Անվտանգություն. Ընտանի շներին և կատուներին ամեն տարի պատվաստեք կատաղության դեմ և պարբերաբար դեհելմինթիզացրեք։ Կաթը եռացրեք, մի՛ մորթեք հիվանդ անասունին (բրուցելոզ, սիբիրախտ)։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում
Նկարագրություն
Կարգաբանություն. Տափաստանային կատվի (Felis lybica) ընտելացված ձևն է։ Հասուն առանձնյակների միջին զանգվածը՝ մոտ 4,6 կգ (Myhrvold et al., 2015)։ Տարբերակիչ հատկանիշներ. Վայրի ազգականներից տարբերվում է ավելի մանր չափերով, սովորաբար ավելի «մանկական» (կլորավուն) գանգով, շատ դեպքերում՝ խայտաբղետ գունավորմամբ։ Կարող է հիբրիդներ տալ անտառային և տափաստանային կատուների հետ։
Բազմացում
Միջին տվյալներով՝ ձագերի միջին թիվը մեկ ծնում՝ 3,7, ծնունդների միջին թիվը տարեկան՝ 2,0, հղիությունը՝ մոտ 64 օր, կաթով կերակրումը՝ մոտ 82 օր, էգերի սեռահասունացումը՝ մոտ 10 ամսականում, առավելագույն հայտնի կյանքի տևողությունը՝ 34 տարի (Myhrvold et al., 2015)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։