Նկարագրություն
Մարմնի երկարությունը մինչև 171 մմ է, պոչինը՝ 153 մմ։ Մեջքի կողմից ունի խամրած դեղնա-մոխրագույն գունավորում՝ մանր գորշ կետերով։ Գլխի վերևի կողմը և պարանոցի առջևի հատվածը շեկ են։ Մեջքի և փորի գունավորման սահմանն արտահայտված չէ։ Ունեն խոշոր ականջախեցիներ, որոնց մազածածկը նոսր է։ Հետին թաթի ներբանները, բացառությամբ կրնկաթաթի հատվածի և թաթի արտաքին եզրի, պատված են շեկ մազերով։
Ապրելավայր
Բնակվում են հիմնականում հարթավայրային և նախալեռնային կիսաանապատներում և չոր տափաստաններում։
Ակտիվություն և սնունդ
Վարում են գաղութային կենսակերպ։ Բնակվում են ինքնաշեն բարդ բներում։ Տարվա տաք եղանակներին վարում են մթնշաղային կենսակերպ, իսկ ձմռանն ու գարնան սկզբին՝ ցերեկային։
Բազմացում
Սնվում են հիմնականում սերմերով։ Օգտագործում են նաև բույսերի կանաչ հատվածները։ ՀՀ-ում նշվում է որպես ժանտախտի հիմնական տարածող։ Բազմանում են տարին 2 անգամ։ Ծնվում են 6-8 ձագեր։
Տարածումը Հայաստանում
ՀՀ-ում տարածված են Արարատի մարզում, հանդիպում են Վայոց Ձորի երկու և Արագածոտնի մեկ տեղանքներում` 700-1800 մ բարձրության վրա։
Պահպանության կարգավիճակ
ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։