Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Արևելաեվրոպական դաշտամուկ

Microtus levis

Անվտանգություն. Կրծողները կարող են կրել տուլարեմիա, լեպտոսպիրոզ, հանտավիրուսներ, իսկ Հայաստանի բնական օջախներում՝ նաև ժանտախտ։ Սատկած կրծողներին մի՛ դիպչեք, աղտոտված տարածքները մաքրեք խոնավ եղանակով՝ ձեռնոցներով և դիմակով։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

Հետին թաթին ունի 6 թմբիկներ։ Դաշտային պայմաններում այս երկու տեսակների տարբերակումը գրեթե անհնար է։ Սրանց տարբերությունը լավ նկատելի է բակուլումի կառուցվածքում։ Ի տարբերություն ալտայական դաշտամկան բակուլումի, արևելաեվրոպականի բակուլումի հիմքը բահաձև է։ Կողքային գոյացումներով և առանցքով գոյացող անկյունը մոտավորապես 90° է։ Եռժանու կողքային հավելումներն ավելի կարճ են ու լայն։

Ապրելավայր

Բնակվում են այն լանդշաֆտներում որտեղ և ալտայական դաշտամուկը։ Այս տեսակի ներկայացուցիչներն ավելի ակտիվ են և կուտակում են ավելի շատ պաշարներ։

Տարածումը Հայաստանում

ՀՀ-ում մինչ այժմ ունեցած տվյալների համաձայն քչաքանակ են և հանդիպում են Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Երևանի հարավ–արևմտյան արվարձաններում։

Պահպանության կարգավիճակ

ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գրանցված է չվտանգված տեսակ կարգավիճակով LC (Least concern)։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։