Նկարագրություն
խոշոր, ամուր կազմվածքով տեսակ է։ Մարմնի զանգվածը 7–14 գ, մարմնի երկարությունը՝ 57–80 մմ, պոչինը՝ 39–59 մմ, հետին թաթինը՝ 12–14 մմ։ Պոչի ծայրում կարող է լինել կարճ, ցողունին կպած մազափունջ։ Գանգը լայն է, դիմային բաժինը՝ համեմատաբար կարճ, ուղեղային բաժինը՝ քիչ ուռուցիկ։ Կոնդիլոբազալ երկարությունը 18,1–20,4 մմ է։ Առաջին վերին կտրիչը I1 համեմատաբար կարճ է։ Միջանկյալ ատամները խոշոր են․ A2-ը սովորաբար ամենախոշորն է, A1-ը փոքր-ինչ զիջում է, A4-ը փոքր է A3-ից։ P4-ը խոշոր է։ Գունավորումը հիմնականում միատոն է՝ բացից մինչև մուգ դարչնագույն։ Փորը մի փոքր ավելի բաց է՝ մոխրագույն կամ բաց դարչնագույն։ Պոչը միատոն մուգ է։ Տարբերակիչ հատկանիշներ. արտաքինից մոտ է Sorex satunini-ին, սակայն սովորաբար ունի ավելի միատոն մորթի և ավելի երկար պոչ։ Ատամնային մակարդակում տարբերությունները վերաբերում են I1-ի հետին գագաթի բարձրությանը, P4-ի պրոտոկոնի զարգացման աստիճանին և որոշ լրացուցիչ գագաթների առկայությանը կամ բացակայությանը։
Ապրելավայր
Տիպիկ բնակիչ է լայնատերև և խառը անտառների, երբեմն հանդիպում է ենթալպյան կեչուտներում և անտառի վերին սահմանին հարակից մարգագետիններում։ Չի բնորոշվում չոր նախալեռներին և քսերոֆիտ թփուտներին։
Ակտիվություն և սնունդ
Սնվում է հիմնականում բզեզներով, անձրևորդերով և երբեմն ծառատեսակների սերմերով։ Ակտիվ է գիշերը և մթնշաղին։
Բազմացում
Բազմացման շրջանը ապրիլ–հոկտեմբերն է, ծնվում է 2–8 ձագ։
Ընդհանուր արեալ
հանդիպում է Թուրքիայում, Վրաստանում, Ռուսաստանի Հյուսիսային Կովկասում, Հայաստանում և Ադրբեջանում։ Հայաստանում հաստատված է Տավուշի և Լոռու մարզերում, հնարավոր է նաև Սյունիքի լայնատերև անտառներում։
Տարածումը Հայաստանում
հանդիպում է Թուրքիայում, Վրաստանում, Ռուսաստանի Հյուսիսային Կովկասում, Հայաստանում և Ադրբեջանում։ Հայաստանում հաստատված է Տավուշի և Լոռու մարզերում, հնարավոր է նաև Սյունիքի լայնատերև անտառներում։
Պահպանության կարգավիճակ
Հայաստանի Կարմիր գրքում (2010) ընդգրկված չէ։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գնահատված է որպես «Least Concern» (LC, չվտանգված) (IUCN)։
Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։