Կաթնասունաբանների հայկական ասոցիացիա

Էտրուսկյան բազմատամ սրնչակ

Suncus etruscus

Անվտանգություն. Մերկ ձեռքով մի՛ վերցրեք. ոզնիների և սրնչակների վրա կարող են լինել տզեր, մաշկային սնկեր և սալմոնելներ։ Շփումից հետո լվացեք ձեռքերը։ Ավելին՝ «Անվտանգություն և առողջություն» էջում

Նկարագրություն

ամենափոքր կաթնասուններից է։ Մարմնի երկարությունը 31–46 մմ (Mittermeier, Wilson, 2018-ով՝ 33–50 մմ), պոչինը՝ 21–31 մմ, հետին թաթինը՝ 5–11 մմ։ Գանգը շատ փոքր է, ուղեղային բաժինը՝ նկատելի տափակած, կոնդիլոբազալ երկարությունը՝ 11,9–13,0 մմ։ Մորթին կարճ, խիտ և փափուկ է։ Մեջքը դարչնամոխրագույնից մինչև ծխամոխրագույն է, փորային մասը՝ զգալիորեն ավելի բաց։ Ականջները բաց գույնի են և նկատելի դուրս են գալիս մորթուց։ Պոչի մազերը հիմնականում կարճ են, սակայն դրանց միջից դուրս են գալիս առանձին երկար մազեր։ Վիբրիսները կարող են հասնել մոտ 12 մմ-ի։

Ապրելավայր

Կենսաբանությունը թույլ է ուսումնասիրված։ Նախընտրում է լեռնատափաստանային թփուտներ, քսերոֆիլ անտառներ և այգիներ, երբեմն հանդիպում է մարդու բնակավայրերում։ Բները տեղադրում է կրծողների բներում կամ քարերի ճեղքերում։

Ակտիվություն և սնունդ

Սնվում է մանր բզեզներով և սարդերով, բուսական կեր չի օգտագործում։ Ակտիվությունը հիմնականում գիշերային է։

Բազմացում

Հղիությունը մոտ 28 օր է, սաղմերի թիվը՝ 4–6։

Ընդհանուր արեալ

աշխարհում տարածված է Հարավային և Կենտրոնական Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Արաբական թերակղզում, Իրանում, Անդրկովկասում, Միջին Ասիայում, Հարավային և Արևելյան Ասիայի մի շարք շրջաններում։ Հայաստանում գտածոները եզակի են․ հայտնի են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի և Այգուտի շրջակայքից։

Տարածումը Հայաստանում

աշխարհում տարածված է Հարավային և Կենտրոնական Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Արաբական թերակղզում, Իրանում, Անդրկովկասում, Միջին Ասիայում, Հարավային և Արևելյան Ասիայի մի շարք շրջաններում։ Հայաստանում գտածոները եզակի են․ հայտնի են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի և Այգուտի շրջակայքից։

Պահպանության կարգավիճակ

Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում (2010) «Պստիկ սպիտակատամ» անվանմամբ՝ «Խոցելի» կարգավիճակով (VU B2a(ii))։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում գնահատված է որպես «Least Concern» (LC) (IUCN)։

Տեքստը՝ «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների որոշիչներ» շարքի նախագծից։